Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում
Վիտամինների և կենսաբանական ակտիվ հավելումների վրա փող ծախսելու փոխարեն, օրգանիզմի բնական պաշտպանությունը կարելի է բարձրացնել առավել մատչելի և հաճելի միջոցներով: Միայն հիշեք. ամեն ինչ չափի մեջ է լավ:
30 տարեկանից հետո...
Ավելի քիչ շաքար և ալկոհոլ օգտագործել: Արևմուտքում կարծում են, որ 30 տարեկանում կյանքը նոր է սկսվում: Մասամբ դա ճիշտ է: Շատերն, հատկապես, այդ տարիքում են աշխատանքում հասնում ցանկալի հաջողությունների, ընտանիք են կազմում, բնակարան, ավտոմեքենա գնում և այլն: Եվ այս ամենն հասցնելու համար, երբեմն սեփական ուժերը չեն գնահատում: Արդյունքում տնային հանգիստ ընթրիքին փոխարինելու են գալիս պլաստիկե բաժակներով սուրճը, գազավորված հյութերը, փքաբլիթներն ու համբուրգերները, շոկոլադը, որոնց մեջ շատ շաքար ու ճարպ է պարունակվում:
Արյան մեջ գլյուկոզայի կտրուկ բարձրացումը կարող է իմունային համակարգի աշխատանքին վնասել մոտավորապես 3 ժամով, հաստատում են Միչիգանի բժշկական համալսարանի բժիշկները: Գազավորված ըմպելիքի մեկ չափաբաժինը բավական է, որպեսզի իմունիտետն իջնի 30%-ով: Իմունային համակարգի բջիջները պարզապես կորցնում են օրգանիզմում ինֆեկցիան գտնելու և ոչնչացնելու իրենց ունակությունը:
Իմունիտետի մյուս «թշնամին» ալկոհոլն է, նշում են այդ նույն բժիշկները: 30 տարեկանից հետո աշխատող մարդու մոտ առավելագույնս բարձրանում է, այսպես կոչված,«հանգստյան օրվա ալկոհոլիզմ» ստանալու ռիսկը: Աշխատանքային ծանր հնգօրյակի վերջում ռեստորան ենք գնում թուլանալու, լարվածությունը հանելու, տուն ենք տանում մի քանի շիշ գինի կամ օղի, կամ պարզապես ընկերների հետ ենք խմում ու այն արդեն սովորություն է դառնում: Իսկ չէ որ ալկոհոլի ամեն մի չափաքանակ իջեցնում է օրգանիզմում ինֆեկցիաների դեմ պայքարող բջիջների արտադրման ունակությունը:
Սպիրտային խմիչքների և շաքարի բացասական արդյունքը նվազեցնելու համար, գիտնականները խորհուրդ են տալիս ոչ միայն պակասեցնել դրանք օգտագործումը, այլև ուտել սննդային թելիկներ պարունակող մթերք` խոշոր աղացվածքի ալյուրից պատրաստված հաց և մակարոնեղեն, վարսակաձավար, բանջարեղեն, որոնք աղիների համար օգտակար աղբյուր են: Մանրէային հավասարակշռության ճիշտ պահպանումը կխանգարի մարսողական համակարգում տարբեր ինֆեկցիաների ներծծմանը:
Ֆիզիկական վարժություններ: Ուժային ծանրաբեռնվածությունը և ուժասպառ անող մարզումները, հնարավոր է, օգնեն ավելորդ կիլոգրամներից ազատվելուն, սակայն իմունիտետն, ընդհակառակը, դրանից թուլանում է: Ինչպես հաստատում են Նյու-Յորքի Լենոքս Հիլլի հիվանդանոցի բժիշկները, իմունային համակարգը հնարավոր է ամրապնդել չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների օգնությամբ, քիչ-քիչ, բայց պարբերաբար: Առողջարարական մարզումների բանաձևը հետևյալն է. շաբաթը երեք անգամ 20 րոպեանոց թեթև վազք, գումարած 15-20 րոպե ուժային մարզումներ:
40 տարեկանից հետո...
Ժամանակ հատկացնել քնին: Ո՞վ չի սիրում երկարատև, հոգնացնող օրվանից հետո «փռվել» հեռուստացույցի առջև կամ կարդալ անկողնու մեջ պառկած: Դե պարզ է, ցանկալի է աշխատանքից հետո հոգնածությունից, կենցաղային խնդիրներից ազատվել և գոնե մի փոքր ուղեղն անջատել: Սակայն, եթե ցանկանում եք օրգանիզմն առույգացնել, ավելի լավ է քնել:
Քունը վերականգնողական գործընթաց է, որն անհրաժեշտ է իմունիտետի նորմալ գործառնության համար, հաստատում են Միչիգանի համալսարանի բժիշկները: Ցերեկային ժամերին կես ժամից մինչև 1 ժամ լրացուցիչ քունը բավական է, որպեսզի իմունային համակարգն էլ ավելի ամրանա:
Եվ գլխավորը, մի պայքարեք ինքներդ ձեր դեմ, եթե զգում եք, որ քնելու անասելի ցանկություն ունեք: Օրգանիզմն այդպիսով «հաղորդում» է, որ իրեն հանգիստ է պետք, իսկ սիրած հաղորդումը դիտելը կամ գիրք կարդալը կարելի է հետաձգել:
Սովորեք թուլանալ: 40-45 տարեկան հասակը կյանքի ամենասթրեսային ժամանակատահվածն է: Աշխատանքային խնդիրները, մեծացող երեխաների հետ վիճաբանությունները, ՙմիջին տարիքի՚ հոգեբանական պատնեշը մեկը մյուսի վրա են լցվում և, արդյունքում, գտնվում եք մշտական հուզական լարվածության վիճակում: Սթրեսն ուժասպառ է անում ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես, իմունային համակարգին ստիպելով խափանումներով աշխատել, դանդաղորեն հակազդելով վիրուսներին ու մանրէներին Դրա համար հարկ է անպայման հանգստանալուն ժամանակ տրամադրել. յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ գոնե 15-20 րոպե: Օրինակ, աշխատավայրում կարելի է վեր կենալ համակարգչի և հեռախոսի մոտից և թեյ խմել, կամ դուրս գալ մաքուր օդ շնչելու, կամ էլ, եթե հնարավոր է, պարզապես թիկնել բազկաթոռին և որոշ ժամանակ աչքերը փակել: Արևմուտքում շատ ընկերություններում վաղուց են հասկացել նման ընդմիջումների անհրաժեշտությունը և հատուկ ռելաքս±±-սենյակներ են պատրաստել իրենց աշխատակիցների համար: Դրանք ոչ մեծ մութ սենյակներ են, հարմարավետ բազկաթոռներով, որտեղ կարելի է ոչ միայն մի փոքր ննջել, այլև թուլանալ:
Սակայն հիշեք. եթե աշխատանքից կտրվում եք ու ուշադրությունը փոխում համացանցի ինչ-որ կայքի վրա կամ մեկ այլ համակարգչով եք տարվում, այդ դեպքում պարզապես ինքներդ ձեզ խաբում եք: Գլխուղեղը շարունակում է աշխատել այդ նույն ինտենսիվությամբ, նույնիսկ, ավելի ուժեղ: Հոգեբանների վկայությամբ, տեխնիկայի առատությունն ու կապի միջոցները հոգեկան աշխարհի վրա ահռելի բացասական ազդեցություն են թողնում ու տառացիորեն ծանրաբեռնում տեղեկատվությամբ, ինչն էլ հրահրում է քրոնիկական սթրես:
50 տարեկանից հետո...
Գաղտնիքը հակաօքսիդանտների մեջ է: Տարիքային այս սահամանագծում առողջությունն սկսում է թուլանալ. բոլոր հնարավոր հիվանդությունների ռիսկը, սկսած մաշկայինից մինչև սիրտ-անոթային, մի քանի անգամ բարձրանում է:
Այդ ժամանակահատվածում օրգանիզմի բնական պաշտպանությունն ամրապնդելու համար Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս օրվա սննդակարգում ներառել հակաօքսիդանտներով հարուստ մթերք: Ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն, իմունիտետի վրա բարերար ազդեցություն են թողնում, հատկապես, դդմիկը, բրոկոլին և կաղամբը, որոնք, ամե ինչից զատ, պարունակում են նաև հակաուռուցքային նյութեր: Հակաօքսիդանտներով հարուստ են շատ հատապտուղները, մրգերը, նաև սուրճն ու կանաչ թեյը:
Նպատակներ դրեք ու դրանք իրագործեք: Լոս Անջելեսի Կարոլինայի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունների արդյունքների համաձայն, այն մարդիկ, ովքեր կյանքի հեռակա պլաններ ունեն, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր միայն այսօրվա մասին են մտածում: Ավելին, փորձարկումները ցույց են տվել, որ երբ մարդը մտածում ինչ-որ խոշոր գնումների կամ ճամփորդության մասին և երկար սպասում ցանկությունների կատարմանը, նրա իմունային համակարգն սովորականից ավելի արագ ու լավ է աշխատում: Բացահայտման հեղինակներն իրենք էլ վստահ չեն, թե ինչով է հրահրված այսպիսի կապը, սակայն կարծում են, որ նպատակ դնելն ու դրան հասնելու ցանկությունը մարդուն օգնում են դուրս գալ սթրեսային իրավիճակից:
Մի մոռացեք անձնական կյանքի և սիրո մասին: Շատերը սխալմամբ կարծում են, որ 50 տարեկանից հետո ինտիմ կյանքի մասին արդեն կարելի է մոռանալ: Սակայն գիտնականները նշում են, որ դա այդպես չէ: Երեխաներն արդեն մեծացել են, աշխատաքանքային կարիերային հասել եք, ժամանակն է ուշադրություն դարձնել անձնական կյանքին: Ինչպես հաստատում են ամերիկացի գիտնականները, շաբաթական 1-2 անգամ սեռական շփումները 30%-ով բարձրացնում են հատուկ հակամարմինների արտադրությունը, պաշտպանելով մրսածության տարատեսակ վիրուսներից:
Կարդացեք նաև
«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...
Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...
Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...
Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...
Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...
Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...
Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...
գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...
Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն